Այսօր տեղի ունեցավ Վաղարշապատ համայնքի ավագանու հերթական և արտահերթ նիստեր

Այլ
09.09.2025

Այսօր տեղի ունեցավ Վաղարշապատ համայնքի ավագանու հերթական և արտահերթ նիստեր, որը վարեց Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը։
Նիստի ընթացքում ընդունվեց որոշում, որով Վաղարշապատի համայնքապետարանի ենթակայության մանկապարտեզներում սահմանվեցին արտոնություններ՝ երեխաների խնամքի համար գանձվող 2025 թվականի տեղական վճարների գծով։
Մասնավորապես՝
• 4 և ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքների երեխաների համար սահմանվեց 50% արտոնություն,
• Նույն ընտանիքից մանկապարտեզ հաճախող 3-րդ երեխայի համար՝ 50% արտոնություն,
• Նույն ընտանիքից մանկապարտեզ հաճախող 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար՝ 100% արտոնություն։
Բացի այդ, արտոնություններ կստանան նաև զինծառայողների ընտանիքները․
• Զինվորական ծառայության ընթացքում զոհված, անհայտ կորած կամ ծառայողական պարտականությունների ընթացքում մահացած ճանաչված անձանց երեխաները լիովին ազատվում են վճարից,
• Իսկ ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների երեխաների համար սահմանվեց 50% արտոնություն։
Վաղարշապատի Էջմիածին քաղաքի Ռ․ Պատկանյան, Սոս Մանուկյան, Մ․ Բաղրամյան և Հ․ Թումանյան փողոցներում կոյուղու համակարգի կառուցման, ինչպես նաև Ռ․ Պատկանյան փողոցի 300 մմ տրամաչափի խմելու ջրի ջրագծի փոխարինման աշխատանքների համար նախատեսված բաց մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը կրճատել։ Նախկինում սահմանված 30 օրերի փոխարեն այժմ հայտերը կընդունվեն 10 օրացուցային օրվա ընթացքում։

Լուսանկարներ

Կից փաստաթուղթ

Նորություններ