Այսօր քաղաքապետարանում տեղի է ունեցել նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող քննարկում:
Քննարկման ընթացքում ձեւավորվել է համայնքային աշխատանքային խումբ՝ արագ արձագանքման համար, որը զբաղվելու է քաղաքացիների կողմից ստեղծված իրավիճակից բխող հարցերի ու բարձրացված խնդիրների արագ արձագանքմամբ եւ վերջիններիս օպերատիվ լուծումներ տալու հարցերով:
✔️ Արագ արձագանքման խմբում նշանակվել են պատասխանատուներ` առողջապահական եւ ուժային կառույցների հետ մշտական կապ եւ համագործակցված աշխատանք ապահելու համար:
✔️ Ըստ այդմ, վաղվանից քաղաքապետարանում կգործի թեժ գիծ:
✔️ Տրամադրված շուրջօրյա հեռախոսահամարով ապահովվելու է հակահամաճարակային միջոցառումներին վերաբերելի խնդիրների արձագանքման պատշաճ ապահովում` գիծը սպասարկող խմբի եւ համապատասխան առողջապահական եւ ուժային կառույցների հետ պահվող ուղիղ կապի միջոցով:
✔️ Հակահամաճարակային աշխատանքները համակարգող նիստի ընթացքում պատասխանատուներ են նշանակվել նաեւ քաղաքի ախտահանման եւ կոմունալ ծառայությունների իրականացման ուղղությամբ:
✔️ Տեղեկացնում ենք նաեւ, որ ոստիկանության հետ համատեղ քայլեր է ձեռնարկվել քաղաքում բացօթյա առեւտուրը դադարեցնելու ուղղությամբ: Բացի այդ, քաղաքապետարանը պայմանավորվածություն է ձեռք բերել հանրային սննդի կետերի, սրճարանների եւ հանդիսությունների սրահների հետ` լայնամասշտաբ միջոցառումները չեղարկելու ուղղությամբ:
‼️Վարակի արձանագրված դեպքերով պայմանավորված՝ քաղաքի բնակչության առողջության պահպանման եւ հնարավոր բարդություններից խուսափելու համար, կորոնավիրուսի տարածումը կանխարգելող քննարկման նիստում կայացվել է նաեւ քաղաքապետարանի աշխատակիցների մի մասի դեպքում հեռավար աշխատանքի անցնելու որոշումը: Սա հատկապես վերաբերում է 60 եւ ավելի տարիք եւ/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ ունեցող անձնաց աշխատանքի կազմակերպմանը։
Սիրելի´ համաքաղաքացիներ,
Խնդրում, պահանջում եւ կոչ ենք անում՝ զերծ մնալ ու խուսափել զանգվածային միջոցառումների (հարսանիք, նշանդրեք, ծնունդ, հուղարկավորություն եւ այլն) ու մարդկային մեծ կուտակումների, հավաքների մասնակցելուց։
Ելնելով նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման հետ կապված ստեղծված իրավիճակից եւ մեր մտահոգությունից, հորդորում ենք նաեւ սահմանափակել այցերը քաղաքապետարան` այցելելով միայն անհետաձգելի հարցերի դեպքում եւ, առհասարակ, տանից դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում` սահմանափակելով շփումները այլ անձանց հետ:
‼️Հիվանդության կանխարգելման համար պայքարում անչափ կարեւոր է յուրաքանչյուր անհատի անձնական բարձր գիտակցությունը, լուրջ մոտեցումը եւ պատասխանատվությունը: