Երիտասարդության միջազգային օրվա առիթով կազմակերպվեց բացօթյա ֆիլմի ցուցադրություն

Other
13.08.2025

Համայնքապետարանի հարակից պուրակը դարձավ ջերմ հանդիպումների, համախմբվածության և դրական էներգիայի կենտրոն։ Երիտասարդության միջազգային օրվա առիթով կազմակերպվեց բացօթյա ֆիլմի ցուցադրություն, որտեղ հավաքվել էին տասնյակ երիտասարդներ, ընտանիքներ և համայնքի անդամներ՝ միասին անցկացնելու գեղեցիկ ամառային երեկո։ Միջոցառման նպատակը ոչ միայն ֆիլմ դիտելն էր, այլև երիտասարդներին միավորելու, շփման և գաղափարների փոխանակման հարթակ ստեղծելը։ Ամառային հովը, պուրակի կանաչապատ միջավայրը և ազատ, ընկերական մթնոլորտը ստեղծեցին իսկական փոքրիկ տոն։ Մենք հավատում ենք, որ նման միջոցառումները նպաստում են համայնքի ակտիվությանը, երիտասարդների մասնակցությանը հասարակական կյանքին ու նոր նախաձեռնությունների ծնունդին։ Շնորհակալ ենք բոլորին, ովքեր իրենց ներկայությամբ ու դրական տրամադրությամբ լցրեցին այս օրը։ Ձեր մասնակցությունը մեզ համար լավագույն վկայությունն է, որ միասին կարող ենք կառուցել ավելի միավորված և կենսունակ համայնք։

Photos

News