Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը աշխատանքային այցով Հունգարիայում է։ Մայրաքաղաք Բուդապեշտում նա այցելել է Հայ մշակութային և լրատվական կենտրոն, որտեղ նրան ընդունել և ուղեկցել է կենտրոնի հիմնադիր տնօրեն Ալեքս Ավանեսյանը։ Այցի ընթացքում Արգիշտի Մեխակյանը շրջել է կենտրոնում, ծանոթացել դրա պատմությանը, գործունեության ուղղություններին և ծրագրերին։ Կենտրոնի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց իրականացրած մշակութային, կրթական և տեղեկատվական նախաձեռնությունները՝ ուղղված սփյուռքում հայկական ինքնության պահպանմանը։ Արգիշտի Մեխակյանը բարձր է գնահատել նման կառույցների դերը՝ շեշտելով, որ Վաղարշապատ համայնքը պատրաստ է նպաստել համագործակցության զարգացմանը և փորձի փոխանակմանը։