Երիտասարդության միջազգային օրվա շրջանակներում Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը հանդիպեց համայնքի երիտասարդների հետ

Other
12.08.2025

Երիտասարդության միջազգային օրվա շրջանակներում Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը հանդիպեց համայնքի երիտասարդների հետ։ Հանդիպումն անցկացվեց հարցուպատասխան ձևաչափով, որի ընթացքում երիտասարդները հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերն ուղղել համայնքի ղեկավարի պաշտոնակատարին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին երիտասարդության ակտիվ մասնակցության, համայնքային ծրագրերում ներգրավվածության և նոր գաղափարների իրագործման հնարավորությունները։ Արգիշտի Մեխակյանը շնորհավորեց բոլոր երիտասարդներին տոնի առթիվ՝ ընդգծելով նրանց կարևոր դերը համայնքի զարգացման և առաջընթացի գործում։ Նա հավաստիացրեց, որ համայնքապետարանը մշտապես պատրաստ է աջակցել երիտասարդական նախաձեռնություններին և ստեղծագործական ծրագրերին։ Հանդիպումն անցավ ջերմ ու կառուցողական մթնոլորտում՝ հույս տալով, որ նոր համագործակցությունները կծնեն արդյունավետ և իրագործելի նախագծեր։

Photos

News