Օգոստոսի 12-ին նշվում է Երիտասարդության միջազգային օրը, որի շրջանակներում Վաղարշապատ համայնքում տեղի ունեցավ վոլեյբոլի բաց առաջնություն՝ համայնքի երիտասարդական կառույցների մասնակցությամբ։ Միջոցառումը համախմբեց ակտիվ և նպատակասլաց երիտասարդներին՝ ստեղծելով առողջ մրցակցության և ընկերական շփման հարթակ։ Արդյունքները հետևյալն են.
1-ին տեղ – Վաղարշապատ համայնքի մանկապատանեկան մարզադպրոց
2-րդ տեղ – «Level» կրթական կենտրոն
3-րդ տեղ – Վաղարշապատի երիտասարդական միություն
Շնորհավորում ենք հաղթողներին և բոլոր մասնակիցներին ակտիվ մասնակցության ու հաղթական ոգու համար։ Այսպիսի նախաձեռնությունները ոչ միայն զարգացնում են երիտասարդության կարողությունները, այլև նպաստում են համայնքի երիտասարդների համախմբմանը։