Այսօր Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը Վաղարշապատի համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ միասին աշխատանքային շրջայց կատարեց Չարենց թաղամասում։ Շրջայցի ընթացքում նրանք այցելեցին թաղամասի բակեր, որտեղ հանդիպեցին բնակիչների հետ, լսեցին իրենց խնդիրներն ու առաջարկները՝ ուղղված համայնքի բարեկարգմանը։ Հանդիպումների ժամանակ ուշադրություն դարձվեց բակերի ընդհանուր վիճակին, կանաչապատման տարածքների ավելացման անհրաժեշտությանը և լուսավորության համակարգի արդիականացմանը։ Բնակիչների հետ մանրամասն քննարկվեցին նաև սոցիալական խնդիրներն ու ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները, որոնք համայնքի ղեկավարությունն առաջնահերթ է համարում։ Այս աշխատանքային շրջայցը շարունակական է լինելու։ Համայնքապետարանը նպատակ ունի համակարգված և համապարփակ լուծումներ գտնել բնակիչների խնդիրներին, իսկ տարածքային հանդիպումներն ու բնակչության հետ անմիջական կապը կմնան համայնքային կառավարման կարևոր հիմնասյուներից մեկը։