Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Հայտարարությունների տեղադրման օրինական եւ թույլատրելի տարբերակը քաղաքի բանուկ հատվածներում տեղադրված հայտարարությունների անվճար ցուցատախտակներին փակցնելն է:
Քաղաքապետ Դիանա Գասպարյանի հանձնարարությամբ, Էջմիածնի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում՝ հայտարարություններից, գովազդներից եւ տարատեսակ պաստառներից մաքրվում են հասարակական նշանակության շենքերի պատերն ու հենասյուները:
Մեր քաղաքի մաքրությունն ապահովելու, ինչպես նաեւ պատերն ու հենասյուները աղտոտող գովազդների ու հայտարարությունների տարածման անընդունելի ձեւերից խուսափելու նպատակով քաղաքի բանուկ հատվածներում տեղադրված են հայտարարությունների համար նախատեսված հատուկ ցուցատախտակներ:
Կոչ ենք անում խուսափել հայտարարությունների փակցման անօրինական եւ միաժամանակ անընդունելի ձեւերից:
Օրինախախտների նկատմամբ կկիրառվի օրենքով սահմանված վարչարարություն:
Failed to load: https://ejmiatsin.am/media/CACHE/images/post/2021-02/None_2021-02-18_14-04-33-36/5ad31da7f81d5bf41d18020e67aecd1a.jpg