Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանն համայնքապետարանում հյուրընկալեց մեդալակիր մարզիկներին

Sport
11.08.2025

Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանն այսօր համայնքապետարանում հյուրընկալեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Ջանես Նազարյանին, բռնցքամարտի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գագիկ Հարությունյանին, ինչպես նաև նրանց նվիրյալ մարզիչներին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին մարզական ձեռքբերումները, առաջիկա ծրագրերն ու հաջողության պատմությունները։ Արգիշտի Մեխակյանը շնորհակալություն հայտնեց մեր մարզիկներին և մարզիչներին՝ միջազգային ասպարեզում Հայաստանի և Վաղարշապատի անունը պատվով ներկայացնելու համար։ Մեր մարզիկների հաղթանակները մեր համայնքի հպարտությունն են և ապագա սերունդների ոգեշնչումը։

Photos

News