Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը շրջայց է կատարել Ոսկեհատ բնակավայրում

Other
22.07.2025

Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը շրջայց է կատարել Ոսկեհատ բնակավայրում՝ վարչական ղեկավարի և ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ։ Շրջայցի ընթացքում այցելություններ են կատարվել մի շարք համայնքային նշանակության հիմնարկներ՝ բուժամբուլատորիա, վարչական շենք, գրադարան և մանկապարտեզ։ Աշխատանքային հանդիպումների ընթացքում Արգիշտի Մեխակյանը տեղում ծանոթացել է հաստատությունների ներկայիս պայմաններին, բարձրացված խնդիրներին և քննարկել դրանց լուծման հնարավոր ուղիները։ Շեշտվել է համայնքային ծառայությունների մատչելիության ապահովման, ենթակառուցվածքների բարելավման և բնակիչների կյանքի որակի բարձրացման անհրաժեշտությունը։ Այսպիսի այցերն առանցքային են՝ համայնքի կարիքները ճիշտ գնահատելու և նպատակային զարգացման ծրագրեր մշակելու համար։

Photos

News