Ջանես Նազարյանը՝ Աշխարհի չեմպիոն

Sport
29.07.2025

Մեծ հպարտությամբ և ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Վաղարշապատի մանկապատանեկան մարզադպրոցի սան, 65 կգ քաշային կարգում հանդես եկող Ջանես Նազարյանը, Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ընթացող մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հաղթանակ տարավ վրացի ըմբիշի նկատմամբ և հռչակվեց Աշխարհի չեմպիոն: Ջանեսի այս փայլուն հաղթանակը ոչ միայն անձնական, այլև ազգային և համայնքային մեծ ձեռքբերում է։ Հատկապես խորհրդանշական է, որ ամիսներ առաջ Եվրոպայի առաջնության եզրափակչում պարտություն կրելով նույն մրցակցից՝ այսօր մեր մարզիկը ցուցաբերեց կամքի անսասան ուժ, պայքարեց մինչև վերջ և վերադարձրեց պարտքի զգացումը՝ կանգնելով պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին։ Շնորհավորում ենք Ջանեսին, նրա մարզիչներին, ծնողներին, ինչպես նաև ողջ հայ ժողովրդին և Վաղարշապատ համայնքին՝ այս կարևոր ու գեղեցիկ հաղթանակի կապակցությամբ։

News