Տեղի ունեցավ «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների 6-րդ միջազգային մրցույթ-փառատոնի Գալա-համերգը և մրցանակաբաշխությունը

Culture
31.07.2025

Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում կայացավ Էջմիածնի «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների 6-րդ միջազգային մրցույթ-փառատոնի Գալա-համերգը և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչները, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոսական և պրոֆեսորական կազմը՝ գլխավորությամբ ԵՊԿ ռեկտորի, արվեստի և երաժշտական ոլորտի գործիչներ, Հայաստանի տարբեր մարզերի երաժշտական ուսումնական հաստատությունների ղեկավարներ, փառատոնի գործընկերներ և այլ պատվավոր հյուրեր։ Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ով բարձր գնահատեց մրցույթ-փառատոնի դերը երաժշտական կրթության և միջազգային մշակութային համագործակցության խթանման գործում։ Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Փառատոնի հիմնադիրներն են «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունը և Վաղարշապատի համայնքապետարանը։ «Փոքրիկ քայլ»-ը շարունակում է իր կարևոր առաքելությունը՝ բացահայտել և աջակցել երիտասարդ տաղանդներին՝ նրանց տալով նոր հնարավորություններ՝ ներկայանալու ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային հարթակներում։

Photos

News