Համայնքապետարանում անցկացվեց «Տարհանվող բնակչության ընդունման և կենսապահովման» թեմայով շտաբային ուսումնավարժությունը

Սոցիալական

Համայնքապետարանում անցկացվեց «Տարհանվող բնակչության ընդունման և կենսապահովման» թեմայով շտաբային ուսումնավարժությունը։

Ուսումնավարժության նպատակն է կատարելագործել համայնքապետարանի ղեկավար կազմի գիտելիքներն ու ունակությունները տարհանված բնակչության ընդունման և կենսապահովման ուղղությամբ։ Ինչպես նաև կատարաելագործել համայնքի ուժերի գործնական հմտությունները և ունակությունները բնակչության ընդունման և կենսապահովման կազմակերպման ուղղությամբ։

Ուսումնավարժությանը մասնակցում էր համայնքապետարանի ղեկավար կազմը, կազմավորումների հրամանատարները եւ ընդհանուր հավաքակետի աշխատակազմը։

Լուսանկարներ

Նորություններ