ՏԿԵ նախարարը համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանին

Այլ
16.07.2025

Արգիշտի Մեխակյանը Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել նախօրեին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը վստահություն է հայտնել, որ համայնքային աշխատանքում պարոն Մեխակյանի բազմամյա փորձն ու կուտակած գիտելիքները կնպաստեն համայնքի զարգացմանը։
Արգիշտի Մեխակյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ շեշտելով, որ պատրաստ է իր նպաստը ներդնել աշխատանքների պատշաճ իրագործման, համայնքում դրական եւ մնայուն փոփոխություններ կատարելու համար։

Լուսանկարներ

Նորություններ