Համայնքի ղեկավարին փոխարինող, առաջին  տեղակալ Արսեն Պետրոսյանի, համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Մկրտչյանի, համայնքապետարանի եւ շինաշխատանքներն իրականացնող պատասխանատու աշխատակիցների ուղեկցությամբ մարզպետը շրջել է Արամ Մանուկյան թաղամասում, Տերյան փողոցում, այցելել թիվ 11 հիմնական դպրոցի շինհրապարակ։
 Մարզպետը հետեւել է պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի եւ պետական բյուջեի միջոցներով իրականացվող աշխատանքների ընթացքին։
  Պարոն Արգիշտի Մեխակյանը ծանոթացել է Արամ Մանուկյան թաղամասում ավարտված եւ Տերյան փողոցում ընթացքի մեջ գտնվող հիմնանորոգման աշխատանքներին: 
 Շրջայց է կատարվել նաեւ Վահան Ռշտունու անվան թիվ 11 հիմնական դպրոցի շինարարական հրապարակում։ 
Դպրոցը հիմնանորոգվում է Կառավարության միջոցներով։