Համայնքի ղեկավարին փոխարինող, առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Մկրտչյանը, համայնքապետարանի Կրթության եւ մշակույթի բաժնի պետ Լիլիթ Հակոբյանը շրջայց են կատարել մանակապարտեզներում, ծանոթացել աշխատանքների ներկա փուլին։
Թիվ 1 «Հասմիկ» մանակապարտեզում մի խմբասենյակ նորոգվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցության շնորհիվ։ Թիվ 2 «Շուշան» մանկաապարտեզի շինաշխատանքները կատարվում են Էջմիածնի քույր քաղաք Իսի լե Մուլինոյի հետ համատեղ։ Երկու մանակապարտեզների նորոգվող խմբասենյակները նախկինում եղել են չշահագործվող մասնաշենքերում։
Թիվ 4 «Ձնծաղիկ» եւ թիվ 6 «Արեւիկ» մանկապարտեզները հիմնանորգվում են ՀՀ Կառավարության սուբվենցիոն ծրագրով՝ համայնք-պետություն համաֆինանասավորմամբ։
Այցի ժամանակ քննարկվել են աշխատանքների ներկա փուլերի արդյունքները, առաջիկա անելիքները։
Աշխատանքների ավարտին ամեն մանկապարտեզում կավելանան նոր խմբասենյակներ, յուրաքանչյուր մանկապարտեզ հնարավորություն կունենա ընդունելու հավելյալ թվով երեխաների, ինչը մեծապես կլուծի նաեւ մանակապարտեզների հերթերի խնդիրը: