Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ

Տոներ և հիշատակի օրեր
23.05.2025

Հարգելի՛ ուսուցիչներ, սիրելի՛ շրջանավարտներ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ հերթական ուսումնական տարվա ավարտը խորհրդանշող Վերջին զանգի կապակցությամբ:
Հարգարժա՛ն ուսուցիչներ, համոզված եմ՝ այս տարիների ընթացքում ջանք չեք խնայել ձեր սաների կրթության ու դաստիարակության գործում եւ անձնուրաց նրանց եք փոխանցել ձեր գիտելիքներն ու հմտությունները: Անուրանալի է ձեր ավանդը յուրաքանչյուր անհատի ձեւավորման գործում։
Սիրելի´ շրջանավարտներ, այս օրը հատկապես բացառիկ ու կարեւոր է ձեզ համար: Դուք հրաժեշտ եք տալիս ձեր հարազատ կրթօջախին, որն ավելի քան մեկ տասնամյակ ձեզ համար եղել է դաստիարակության եւ արժեհամակարգի ձևավորման յուրահատուկ օրրան: Այսօր դուք հրաժեշտ եք տալիս ձեր պատանեկության շրջանին ու սկսում երիտասարդության ամենագեղեցիկ հատվածը` նոր էներգիայով ու նոր հեռանկարներով։
Սիրելի´ շրջանավարտներ, եւս մեկ անգամ շնորհավորելով ձեզ այս գեղեցիկ եւ անմոռանալի օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ հետագա հաջողություններ եւ երջանկություն: Վստահ եմ, որ դառնալու եք մեր երկրի արժանավոր քաղաքացիներ ու մշտապես բարձր եք պահելու հարազատ կրթօջախի եւ մեր սիրելի համայնքի անունն ու պատիվը:
Բարի երթ ու կանաչ ճանապարհ Ձեզ:

Նորություններ