Միջոցառումը ոչ միայն ուսումնական տարին ամփոփելու առիթ էր, այլեւ յուրօրինակ հարթակ՝ ցուցադրելու սաների ձեռքբերումները, արտահայտելու ոլորտում տարված աշխատանքների արդյունքները։
Միջոցառմանը ներկա էր համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, ով անդրադարձավ կրթության եւ մշակույթի ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ հատուկ ընդգծելով արվեստի դերը անհատի ձեւավորման գործընթացում։
Խոսելով ոլորտում կատարված բարեփոխումներից՝ համայնքի ղեկավարը շեշտեց երիտասարդ մասնագետներին վստահելու բարդ եւ պատասխանատու առաքելության կարեւորության մասին, որի արդունքները երեւելի են արդեն այսօր։
Կրթության եւ մշակույթի բաժնի պետ տիկին Լիլիթ Հակոբյանը եւ ՀՈԱԿ-ների ղեկավարները տիկին Դիանա Գասպարյանին հանձնեցին շնորհակալագիր՝ ի նշան ոլորտում ներդրած ջանքերի, նախաձեռնությունների եւ հետևողական աջակցության երախտագիտություն։
Այս միջոցառումը եւս մեկ անգամ փաստ էր, որ համայնքում մշակույթն ու կրթությունը պետք է շարժիչ ուժ լինեն, եւ որ ներդրումներն այս ոլորտներում բազմապատիկ արդյունք են տալիս՝ հայրենանվեր եւ արվեստակենտրոն սերունդ ձեւավորու գործում։