Այս տարի մրցույթն անցկացվում է 6-րդ անգամ՝ հնարավորություն ընձեռելով ինչպես հայ, այնպես եւ այլազգի մասնակիցների դառնալու երաժշտական տոնի մի մասը։
Շուրջ 24 օր տաղանդաշատ պատանիները իրենց կատարումներով կզարդարեն թիվ 1 երաժշտական դպրոցի բեմը` պայքարելով լավագույնի կոչման համար` 12 անվանակարգում։ Այս տարի փառատոնն ունի նոր անվանակարգ՝ «Հեղինակային երգ»։
Մրցութային առաջին անվանակարգը «Ակադեմիական վոկալ»-ն է։
Ժյուրիի կազմում են՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգիչ Սերգեյ Սարգսյանը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Հարություն Արզումանյանը եւ օպերային երգչուհի, սոպրանո, Հայաստանի վաստակավոր արտիստ Իրինա Զաքյանը։
Փառատոնը կազմակերպվում է Վաղարշապատի համայնքապետարանի, «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպության եւ ՀՀ ԿԳՄՍ նախարարության համատեղ ջանքերով: