ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՅՑ ԾԱՅՐԱՄԱՍԱՅԻՆ ԱՅԳԻՆԵՐՈՒՄ

Այլ
26.06.2020

Քաղաքապետ Դիանա Գասպարյանը` տեղակալի, օգնականի եւ խորհրդականի ուղեկցությամբ աշխատանքային շրջայց է կատարել քաղաքի այգիներում, քննարկել դրանց բարեկարգմանն ուղղված հնարավոր ծրագրեր:
Մասնավորապես, քննարկվել է քաղաքի ծայրամասային հանգստյան գոտիների ճեմուղիների հիմնանորոգման, նստարանների ու զրուցարանների բարեկարգման, խոտածածկ տարածքներում ոռոգման համակարգի կառուցման, արտաքին լուսավորության համալրման ու արդիականացման եւ այգիներում գտնվող խաղահրապարակների բարեկարգմանն ուղղված հարցեր:

Շրջայցի ընթացքում քաղաքապետը նաեւ զրուցել է բնակիչների ու անցորդների հետ՝ հորդորելով պահպանել համավարակի տարածման կանխարգելման անվտանգության կանոնները եւ բժշկական դիմակներ բաժանել առանց դիմակի անցորդներին:

Լուսանկարներ

Նորություններ