Մեր համայնքը հանդիսանում է ծրագրի գործընկեր, նախագծին ներգրավված էր համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Սիրանուշ Գեւորգյանը։
 «Եվրոպան տեղայնացվում է» երկարաժամկետ ծրագրի շրջանակներում Արևելյան գործընկերության 4 երկրների համար՝ Հայստան, Վրաստան, Մոլդովա, Ադրբեջան, ինչպես նաեւ՝  Լեհաստան, մինչեւ 2025 թվականի դեկտեմբեր ամիսն իրականացվելու է «Մենթորություն» խորագիրը կրող ծրագիրը։
  Ծրագրի շրջանակներում ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա եւ Կովկաս ռեսուրսային կենտրոնը, Կրթական համակարգի զարգացման հիմնադրամի հետ համատեղ, Եվրամիության Էրազմուս+ ծրագրի շրջանակներում ապրիլի 7-11-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում ուսումնական այցով հյուրընկալեց վերոնշյալ երկրների պատվիրակություններին:
Ուսումնական այցի նպատակն է  նպաստել երիտասարդական աշխատանքի ոլորտում շահագրգիռ կողմերի միջեւ երկխոսության ամրապնդմանը, եվրոպական փորձի տեղայնացմանն ու տեղի համայնքներում վերջինիս կիրառմանը: 
Ծրագրի նպատակն է համայնքապետարանների եւ երիտասարդական ոլորտի ներկայացուցիչներին զինել համապատասխան գիտելիքներով և փորձով՝ իրենց համայնքներում երիտասարդական աշխատանքի ռազմավարության մշակման, երիտասարդական ծրագրերի իրականացման և երիտասարդական աշխատանքի եվրոպական փորձի տեղայնացման նպատակով: