Այսօր՝ ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրը, համայնքապետարանի աշխատակազմը` համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի գլխավորությամբ, համայնքում գործող պետական ստորաբաժանումների ղեկավար կազմերն ու ուժային կառույցների ներկայացուցիչները, համայնքի ավագանու անդամները, համայնքապետարանի ենթակայության ՀՈԱԿ-ների աշխատակազմերը, Երիտասարդական միության անդամները ծաղիկներ եւ ծաղկեպսակ խոնարհեցին Կոմիտասի հուշարձանին, Մայր Տաճարի բակում գտնվող Աղոթքի եւ ուխտի խաչքարին:
Մայր Տաճարի շրջափակում՝ Աղոթքի եւ ուխտի խաչքարի առջեւ, նախագահությամբ Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:
Խոնարհումի համար դուրս էր բերվել Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակաց մասունքարանը, որը պատրաստվել է 2015 թվականին: Մասունքարանում զետեղված են 1965 թվականին Դեր Զորից Սուրբ Էջմիածին բերված մասունքները: