Միջոցառումը մեկնարկեց կենտրոնի երաժշտական ակումբի շրջանակում ձեւավորված խմբի կատարմամբ։
Ողջույնի խոսք ունեցան «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը, Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը, համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը:
«Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի համակարգող Նռանի Մեխակյանը ներկայացրեց 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքը, ձեռքբերումներն ու մարտահրավերները, ինչպես նաև տեղական ու միջազգային համագործակցության շրջանակը։
Էջմիածնի երիտասարդների տունը բաց երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությամբ եւ սկզբունքներով աշխատող նմանատիպ 5 կենտրոններից մեկն է Հայաստանում, որը հիմնադրվել է 2022 թվականին՝ Վաղարշապատի համայնքապետարանի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) եւ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի համագործակցությամբ:
Կենտրոնի գործունեությունը նպատակաուղղված է երիտասարդների կյանքի որակի բարելավմանն ու համայնքային կյանքին ներգրավվածություն ունենալուն: Կենտրոնի աշխատակիցների եւ սաների կողմից պարբերաբար իրակացվում են համայնքանպաստ բազամաոլորտ նախագծեր:
Ընդհանուր առմամբ կենտրոնի շահառու են մեր համայնքի 13-18 տարեկան շուրջ 730 պատանիներ եւ երիտասարդներ: