Տեառնընդառաջի նախատոնակն Էջմիածնում

Տոներ և հիշատակի օրեր
13.02.2025

Համայնքապետարանի հարակից տարածքում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակ:
Ծիսական խաղերով, եկեղեցական արարողակարգով եւ ազգագրությամբ ներկայացվեց տոնի խորհուրդը:
Մայր Աթոռի Ռուբեն Սեւակ թանգարանի տնօրեն Տեր Սեւակ քահանա Սարիբեկյանը կատարեց քառասնօրյա մանուկի օրհնության կարգ: Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը մանկանը խաչ նվիրեց:
Շնորհավորելով ներկաներին տոնի առթիվ, համայնքի ղեկավարը բարօրություն, սեր եւ ջերմություն մաղթեց ընտանիքներին, շեշտելով, որ ամուր ընտանիքով պետք է ամրապնդվի պետության հիմքը:
Ցուցահանդեսով ներկայացան Եղիշե Թադեւոսյանի անվան գեղարվեստի դպրոցի սաները:
Նախատոնակը եզրափակվեց խարույկի շուրջ բռնած ազգային պարերով:

Լուսանկարներ

Նորություններ