Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանն անցկացրել է քաղաքացիների 2025 թվականի առաջին ընդունելությունը:
Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերն առնչվել են աշխատանքի ապահովմանը, սոցիալական ոլորտին, համայնքին վերաբերող այլ հարցերի:
Քաղաքացիների ընդունելության ընթացքում բարձրաձայնված հարցերի համակողմանի ուսումնասիրման նպատակով հանձնարարականներ են տրվել պատասխանատու աշխատակիցներին՝ սեղմ ժամկետներում ուսումնասիրել խնդիրները եւ քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել:
Ընդունելությունը նպատակ ունի խթանելու բնակիչների հետ անմիջական շփումը, լսելու բնակիչների մտահոգությունները եւ ավելի արդյունավետ կազմակերպելու համայնքային խնդիրների լուծման գործընթացը: