Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի, մարզպետի եւ համայնքապետարանի աշխատակազմերի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ մարզպետը հետեւել է թիվ 4 «Ձնծաղիկ» եւ թիվ 6 «Արեւիկ» մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքներին:
Համայնքապետարանի ենթակայության մանկապարտեզները հիմնանորոգվում են ՀՀ Կառավարության սուբվենցիոն ծրագրով:
Աշխատանքների ավարտին ամեն մանկապարտեզում կավելանա հավելյալ 3 խմբասենյակ: Յուրաքանչյուր մանկապարտեզ հնարավորություն կունենա ընդունելու հավելյալ թվով երեխաների, ինչը մեծապես կլուծի նաեւ մանակապարտեզների հերթերի խնդիրը:
Պաշտոնատար անձինք ծանոթացել են կատարված աշխատանքներին, լսել մասնագետների դիտարկումները, քննարկել ընթացիկ փուլերն ու հետագա անելիքները: