Մակար Եկմալյանի անվան թիվ 1, Սպիրիդոն Մելիքյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցները եւ Կոմիտասի անվան մշակույթի պալատի պետական խմբերը համերգային ծրագրորով ամփոփեցին 2024 թվականի ստեղծագործական տարին:
Համերգներին ներկա էին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, կրթության եւ մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, հրավիրյալներ։
Համայնքի ղեկավարը շնորհավորեց սաներին, շնորհակալություն հայտնեց ուսուցչական անձնակազմերին՝ տարվա ընթացքում կատարած պատասխանատու եւ անձնվեր աշխատանքի համար, կարեւորեց կրթօջախների դերը երեխաների ձեւավորման ճանապարհին: