Այսօր Սարդարապատի հուշահամալիրում հանդիսավոր միջոցառմամբ մեկնարկեց տարվա առաջին զորակոչը, որին ներկա էին Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավարի տեղակալ Արսեն Պետրոսյանը, համայնքների ղեկավարներ:
Միջոցառումը սկսվեց տերունական աղոթքով եւ ծաղկեդրմամբ:
Օրհնության կարգ կատարեց թեմակալ առաջնորդ Սիոն Սրբազանը՝ իր աղոթքում խաղաղություն հայցելով մեր երկրի եւ անվտանգ ծառայություն՝ բոլոր զինվորների համար:
Վաղարշապատ համայնքի ղեկավարի տեղակալ Արսեն Պետրոսյանը բարի ծառայություն մաղթեց նորակոչիկներին, նշեց, որ հայրենիքի պաշտպանությունը սրբազան եւ եղբայրական առաքելություն է, որին այսօր մեկնում են մեր որդիները:
Նորակոչիկները զինվորական կենտրոնական հավաքակայան մեկնեցին բարձր տրամադրությամբ եւ հայրենիքի սահմանները պաշտպանելու վեհ գիտակցումով: