Կայացան Հեղինակային երգի մրցույթ-փառատոնի 2-րդ փուլի լսումները

Մշակույթ
21.12.2024

Կոմիտասի անվան մշակույթի պալատում կայացան Հեղինակային երգի մրցույթ-փառատոնի 2-րդ փուլի լսումները:
Փառատոնի կազմակերպիչներն են Վաղարշապատի
համայնքապետարանը եւ «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունը։ Փառատոնն անցկացվում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիայի «Ջերմ Ամանոր Ջերմուկում» ծրագրի շրջանակում։

Լավագույն 14 մասնակիցներն անցել են եզրափակիչ փուլ, որը տեղի կունենա դեկտեմբերի 26-27-ը՝ Ջերմուկում։

Փառատոնի նպատակն է տարածել եւ հանրահռչակել հեղինակային երգի ոլորտը երիտասարդների շրջանակներում, բացահայտել տաղանդավոր հեղինակ-կատարողներին, նպաստել մարզերում մշակութային կյանքի զարգացմանը, համագործակցության ակտիվացմանը։

Լուսանկարներ

Նորություններ