1988 թվականի դեկտեմբերի 12-ին Հայաստանին օգնություն բերող հարավսլավական ինքնաթիռը ենթարկվեց վթարի, 7 հոգուց բաղկացած անձնակազմի բոլոր անդամները զոհվեցին: Վթարի վայրում ինքնաթիռի բեկորներից կանգնեցվեց նրանց հիշատակն անմահացնող հուշարձան: Ամեն տարի դեկտեմբերի 7-ին, երկրաշարժի զոհերի հետ մեկտեղ, հարգանքի եւ երախտիքի տուրք է մատուցվում նաեւ նրանց հիշատակին:
Այսօր՝ կորստաբեր երկրաշարժի 36-րդ տարելիցին, Արմավիրի նորանշանակ մարզպետ Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ մարզի համայնքների ղեկավարներն ու աշխատակազմերի անդամները ծաղկեպսակներ եւ ծաղիկներ խոնարհեցին հուշակոթողին:
Failed to load: https://ejmiatsin.am/media/CACHE/images/post/2024-12/None_2024-12-19_08-55-57-77/fd915a849ca14b379a44ebdae505d05b.jpg,https://ejmiatsin.am/media/CACHE/images/post/2024-12/None_2024-12-19_08-55-57-78/5899ffa45f92ab635b1bfd90e5277e6a.jpg,https://ejmiatsin.am/media/CACHE/images/post/2024-12/None_2024-12-19_08-55-57-78_eZHCAAQ/2cf97f54fc9b96f67ce090beac85c5d7.jpg