Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանն այցելել է «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն

Արտաքին կապեր
12.11.2024

Կենտրոնի սաները պատրաստել էին հաշվետու աշխատանք համայնքում առկա բնապահպանական խնդիրների վերաբերյալ, առանձնացրել լուծման հնարավոր ելքեր։
Խնդիրներն առավել մանրամասն ուսումնասիրելու համար կենտրոնի սաները համայնքի տարբեր հատվածներում իրականացրել էին սոցիալական հարցումներ, այցելել համայնքապետարանի համապատասխան բաժիններ, զրուցել աշխատակիցների հետ, կատարել նախնական հետազոտություններ։
Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը եւ խորհրդական Մարիամ Պողոսյանը վերահաստատեցին համայնքապետարանի պատրաստակամությունը՝ մշտապես բաց համագործակցելու, հնարավոր աջակցությունը ցուցաբերելու կենտրոնի գործունեության առավել ընդլայնմանը։ Համայնքի ղեկավարը կրկին ընդգծեց երիտասարդական ներուժի ազդեցության մեծացման կարեւորությունը եւ արդիականությունը համայնքի զարգացման գործում։

Լուսանկարներ

Նորություններ