Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանը հանդիպել է «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ» կազմակերպության պատվիրակությանը: 
 Համայնքի ղեկավարի փոխարինող, առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանն այսօր ընդունել է «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ» կազմակերպության «ԴեաԼոԳ» ծրագրի ղեկավար Շեյն Քուինի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են դպրոցների կառավարման համակարգի բարեփոխումներին վերաբերող հարցեր:
 «ԴեաԼոԳ»-ը կրթական ծրագրի է, որի շրջանակում Հայաստանի  10 համայնքներում գործող 34 դպրոցների հետ դպրոց-համայնք կապի ամրապնդման նպատակով իրականացվում են տարաբնույթ ծրագրեր՝ դպրոցի կառավարմանը, արտադպրոցական և քաղաքացիական կրթություններին և այլ թեմաներին առնչվող։ 
Մեր համայնքից ծրագրի մասնակից են թիվ 1, թիվ 4 հիմնական եւ թիվ 2 ավագ դպրոցները: 
Հանդիպմանը մասնակցել են նաև համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Մկրտչյանը, համայնքաետարանի Կրթության և մշակույթի բաժնի պետ Լիլիթ Հակոբյանը: 
  «Կրթությունն անդմեջ ձեւափոխվող և զարգացող ոլորտ է, որտեղ առաջնային անհրաժեշտություն են ներդրվող բարեփոխումներն ու փորձի փոխանակումները: Այս առումով մենք ողջունում ենք ծրագրի իրականացումը մեր համայնքում: Թեև դպրոցները մարզպետարանի և ԿԳՄՍ նախարարության ենթակայության կառույցներ են, այդուհանդերձ համայնքապետարանը մշտապես սերտ համագործակցության եւ կապի մեջ է դպրոցների հետ».- նշել է պարոն Արսեն Պետրոսյանը: 
Հանդիպման ավարտին պատվիրակությունը այցելել է Վաղարշապատի պատմազգագրական թանգարան և վերաօծված Մայր Տաճար: