Կոմիտասի անվան կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարի պարգեւատրման արարողությունը:  
 Փարաքար-Էջմիածին մայրուղում անցկացվեց «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարը, որին մասնակցեցին 3 տարիքային խմբեր եւ առանձին գործող աթլետների խումբ։
 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգեւատրեց ամենատարեց մասնակիցներին, 18-40 տարեկան տղամարդկանց խմբի մրցանակակիրներին, անդրադարձավ մրցաշարի ձեւաչափի փոփոխություններին եւ ընդգրկվածությանը: 
 ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը խոսեց այս տարվա մրցաշարի այլազգայի մասնակիցների մեծ քանակի մասին` անդրադառնալով հետագայում մրցաշարին միջազգային բնույթ հաղորդելու հեռանկարին: 
 Շնորհակալագրերով պարգեւատրվեցին Վաղարշապատ եւ Փարաքար համայնքները, ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունը, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը: