Պաշտոնական հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քույր քաղաքների համաձայնության շրջանակում քաղաքների միջեւ կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:
Շնորհավորելով քաղաքի տոնի առթիվ, հյուրերը խոսել են Էջմիածնի կարեւոր դերի մասին թե՛ քույր քաղաքների հետ հարաբերություններում, թե՛ հոգեւոր եւ մշակութային աշխարհում:
Համայնքի ղեկավար տիկին Դիանա Գասպարյանն ընդգծել է քույր եւ գործընկեր քաղաքների դերը Էջմիածնի զարգացման գործում եւ շնորհակալություն հայտնել պատվիրակութունների անդամներին քաղաքի տոնի շրջանակում Էջմիածին ժամանելու եւ տոնակատարության կարեւոր պահերը մեր համաքաղաքացիների հետ նշելու պատրաստակամության համար:
Հյուրերը շրջայց են ունեցել նաեւ Պատմազգագրական թանգարանում եւ Մայր Աթոռի տարածքում, այցելել Ծիծեռնակաբերդ եւ Ցեղասպանության թանգարան:
Failed to load: https://ejmiatsin.am/media/CACHE/images/post/2024-10/None_2024-10-11_09-18-45-13/4eea4cb60c2aa9b8bc5206eebd32f089.jpg,https://ejmiatsin.am/media/CACHE/images/post/2024-10/None_2024-10-11_09-18-45-13_z73u02F/bd854cad10b012c9c040d1a498d3d36f.jpg,https://ejmiatsin.am/media/CACHE/images/post/2024-10/None_2024-10-13_12-13-01-43/f8acf0bd9d3e92077159e8124b57aa22.JPG,https://ejmiatsin.am/media/CACHE/images/post/2024-10/None_2024-10-13_12-13-01-43_9xkvPGg/5eb0b6b0bda493e2605fedc57f62300c.JPG