Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի շնորհավորական ուղերձն Ուսուցչի օրվա առթիվ

Տոներ և հիշատակի օրեր
05.10.2024

Հարգարժա՛ն ուսուցիչներ, այսօր նշանավոր օր է յուրաքանչյուրի համար, քանզի ձեր մասնագիտությունն է մարդկանց եւ հասարակությունների առաջընթացի հիմքում։ Ձեր նվիրվածության եւ համբերատարության շնորհիվ դուք ձեւավորում եք կարող մտքեր, ապագան կերտող անհատներ, երեխաների եւ պատանիների մեջ սերմանում եք արժեքներ եւ գիտելիքներ ողջ կյանքի համար։ Այդ արժեքներից գլխավորը, թերեւս, հայրենասիրությունն է, որն ունի տարբեր բանաձեւումներ։ Իմ բանաձեւումը հետեւյալն է.
«Հայենասիրությունը` վերապահված աշխատանքը սրտացավորեն եւ լավ կատարելն է»:
Իսկ ձեր սրտացավ աշխատանքից կախված է մեր երկրի ապագան ձեւավորող սերունդը` կիրթ, մտածող, արարող եւ զարգացնող սերունդը։
Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում ձեր քրտնաջան աշխատանքի, սերունդ կրթելու եւ առաջնորդելու ձեր աննկուն հանձնառության համար։
Սիրելի՜ ուսուցիչներ, շնորհավորանքներս ու սրտաբուխ մաղթանքներս եմ հայտնում ձեզ, խոնարհվում ձեր կատարած անգնահատելի աշխատանքի առաջ։

Նորություններ