Սեպտեմբերի 28-ին եւ 29-ին տեղի ունեցան Մայր Տաճարի վերաօծման եւ Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունները:
Տաճարի Նորոգման ծրագիրը մեկնարկել էր 2012 թվականին, հատվածաբար ընթացել մինչ 2018 թվականի նոյեմբեր: Այդ ընթացքում կատարվել է Սրբադասման արարողությունը եւ Մյուռոնի օրհնությունը` 2015-ին, եւ 2016-ին Ֆրանցիսկոս պապի այցելությունը Մայր տաճար:
Այժմ, շուրջ վեց տարի տեւած շինարարակական աշխատանքներից հետո Մայր Տաճարը կրկին բաց է համայն հայության համար։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կատարվեց Տաճարի վերաօծումը, մատուցվեց Հայրապետական Սուրբ Պատարագ, որին մասնակցեցին պետական բարձրաստիճան պաշտոնյաներ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, հրավիրյալ ներկայացուցիչներ։