Իսի լե Մուլինո փողոցում կատարվում է մեծ ծառատունկ

Improvement
26.09.2024

Ինչպես արդեն հայտնել էինք, փողոցի ծառատունկը կատարվում է ԱրմՍվիսԲանկի հետ համատեղ
Հունիսին, մեկնարկելով փողոցի հիմնանորոգումը, աշխատանքների մեջ ներառել էինք նաեւ թթենի տեսակի ծառերի փոխարինումը նոր ծառերով։
Որպես փոխարինող ընտրվել էր կանադական հուդածառը։
Բանկը պատրաստակամություն է հայտնել նախագծին նվիրաբերել 30 հատ ծառ։
Անհրաժեշտ մնացյալ ծառերի ձեռքբերումը, տնկման աշխատանքները, հետագա ողջ խնամքը կիրականացվի համայնքապետարանի կողմից։
Աշխատանքների ընթացքին հետեւել է համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը։
Նախագծի այս փուլը եւս մեկ օրինակ է համայնքապետարանի եւ մասնավոր հատվածի հաջող համագործակցության, որի նպատակն է աջակցել հասարակական կարեւոր նախաձեռնություններին եւ համայնքի կայուն զարգացմանը։

Photos

News