Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ուղերձը Հայաստանի Անկախության տոնի առթիվ

Տոներ և հիշատակի օրեր
21.09.2024

Հարգելի՛ քաղաքացիներ, այսօր Հայաստանի պատմության կարեւորագույն օրն է՝ մեր հայրենիքի անկախության օրը։
Պարտավորեցնող է գիտակցումն ու զգացողությունը, անսահման է պատասխանատվությունն այս փաստի հանդեպ, որ մենք անկախ պետականություն ունեցող, սեփական դրոշ, օրհներգ եւ պետական լեզու կրող ժողովուրդ ենք։ Այս օրն իր նշանակությամբ ու խորհրդով բացառիկ է բոլորիս համար։
Սիրելի՜ հայրենակիցներ, անկախության սկզբնավորումից ի վեր մենք բազում փորձություններ, կորուստներ ու արհավիրքներ ենք վերապրել, քանիցս մեր քույրերի եւ եղբայրների արյան գնով պաշտպանել մեր հայրենիքի սահմանները։ Իսկ այսօր եւ այսուհետ պետք է լինել վճռական՝ ոտքի կանգնելու, մեր երկրի զարգացման եւ մեր երեխաների համար ապահով կյանք ստեղծելու կամքով։ Բոլորիս համար կա մեկ բացարձակ ճշմարտություն` հայրենիքը վեր է բոլոր արժեքներից ու այն ամենաթակն է, որ ունենք մենք, որ կապում է բոլորիս ու յուրաքանչյուրիս։
Հայաստանի Հանրապետությունն է այն ուղենիշը, որի շուրջ պետք է գաղափարակից լինենք բոլորս՝ մեր ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության կրողներս։
Կրկին շնորհավորում եմ բոլորիս, սիրելի՜ հայրենակիցներ։

Նորություններ