Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանն ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարության հայ-ֆրանսիական համագործակցության համակարգող Ֆլորանս Պրովանդիեին

Արտաքին կապեր
18.09.2024

Ողջունելով տիկին Պրովանդիեին՝ համայնքի ղեկավարն արժեւորել է Ֆրանսիայի եւ Հայաստանի բարեկամական ամուր եւ ջերմ կապերը, երախտագիտությամբ փաստել, որ Էջմիածնի եւ ֆրանսիական քույր քաղաքների միջեւ բարեկամական հարաբերությունները շարունակում են մնալ ակտիվ, զարգանալ եւ մշտապես երկուստեք որոնվում են կապերն ամրապնդելու նոր ուղիներ:
«Մեզ համար ողջունելի է, որ Ֆրանսիայի հետ մեր գործընկերային հարաբերությունները չեն սահմանափակվում միայն քույր քաղաքների հետ համագործակցությամբ, այլ նաեւ ջերմ կապեր ենք ստեղծում այլ քաղաքների, կազմակերպությունների հետ եւս, փնտրում ենք գործընկերության նոր շրջանակներ»,- նշել է համայնքի ղեկավարը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված եւ մեր համայնքում ապաստանած արցախահայերին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել երկկողմ կապերն ու համագործակցությունն առավել գործնակակն դաշտ տեղափոխելու, նոր ոլորտներում համագործակցելու հարցերին:
Տիկին Ֆլորանս Պրովանդիեին պատրաստակամություն է հայտնել նպաստելու հնարավոր ծրագրերի իրագործմանը, աջակցելու համագործակցության ճանապարհային քարտեզի մշակմանը եւ առաջնային ուղղությունների շուրջ հստակ քայլերի նախաձեռնմանը։

Նորություններ