Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համագործակցության արդյունքում Տերյան փողոցի այգու ֆուտբոլի հողածածկ դաշտը վերածվել է բարեկարգ մինի ֆուտբոլի դաշտի։
Ծրագիրն իրականացվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ․ կառուցապատման աշխատանքների ֆինանասավորումն ամբողջությամբ կատարել է ՀՖՖ-ն, ցանկապատի տեղադրումը եւ հետագա խնամքը համայնքապետարանի հոգածության ներքո են։
Ֆուտբոլի դաշտի բացմանը ներկա էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը, Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը, համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, համայնքապետարանի ոլորտային պատասխանատու աշխատակիցներ։
Կարմիր ժապավենը կտրել եւ դաշտում առաջին ցուցադրական խաղն են անցկացրել «Նոա» ֆուտբոլային ակումբի սաները։
----------------------
Այսպիսով, համայնքի բոլոր թաղամասերը համաչափ զարգացնելու մեր նպատակադրմանը հետամուտ լինելով, Տերյան փողոցի այգին շարունակում ենք դարձնել համայնքի սպորտային զարկերակը․
Հիշեցնենք, որ 2022 թվականին համայնքապետարան-մասնավոր հատված համագործակցության արդունքում այստեղ կառուցվել է մարզական խաղահրապարակ, առանձնացվել է վոլեյբելի համար նախատեսված հատված։ Այգու հարեւանությամբ գտնվում է Թիվ 1 մարզադպրոցը եւ այս այգում իրենց բացօթյա պարապմունքներն անցկացնում են նաեւ մարզադպրոցի սաները։