Կայացավ «ԱզգաՍԵՐունդ» միջոցառման առաջին հանդիպումը

Կրթություն
10.07.2024

«ԱզգաՍԵՐունդ» խորագրով միջոցառումներից առաջինը կայացավ համայնքապետարանի նիստերի դահլիճում։
Ազգապահպանման եւ ազգային արժեքներին նվիրված միջոցառման շրջանակում համայնքի եւ հարակից բնակավայրերի երտասարդներին հյուրընկալվեցին պատմաբան Միքայել Մալխասյանը, գրող Ռուբեն Եսայանը, ազգային պարերի պարուսույց, «Կարին» ազգագրական պարային խմբի անդամ Անի Կորկոտյանը եւ «Հզոր Միտք» ՀԿ-ի հիմնադիր Մհեր Մկրտչյանը, ովքեր խոսեցին իրենց ոլորտներում ծավալած գործունեության մասին, պատասխանեցին երիտասարդներին հուզող հարցերին:
Միջոցառման շրջանակում կայացավ նաեւ Վաղարշապատի երիտասարդական միության բենդի առաջին բեմելը:
Օրը եզրափակվեց համայնքապետարանի հարակից այգում՝ ազգագրական պարերի ուսուցմամբ՝ «Կարին» խմբի սաների մասնակցությամբ։
Միջոցառումների շարքը նախաձեռնվել է Վաղարշապատի Երիտասարդական Միության կողմից:

Լուսանկարներ

Նորություններ