Գալա համերգով ամփոփվեց «Փոքրիկ քայլ» երաժիշտների մանկապատանեկան միջազգային մրցույթ-փառատոնը

Մշակույթ
11.07.2024

Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ «Փոքրիկ քայլ» ամենամյա փառատոնի ամփոփիչ համերգը, որի ընթացքում ելույթ ունեցան մրցույթի հաղթող մասնակիցները, հանձնվեցին բոլոր անվանակարգերի հաղթողների եւ հատուկ մրցանակները:
Հոբելյանական 5-րդ տարին բացառիկ էր մրցույթի պատմության մեջ ինչպես մասնակիցների, այնպես էլ մրցանակների թվով. Տասներկու հիմնական անվանակարգերից զատ սահմանված էին բազմաթիվ հատուկ մրցանակներ, որոնք շնորհվեցին մրցույթի կազմակերպիչների եւ աջակիցների կողմից:
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը, համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը եւ «Արտպրոգրես» մշակութային ՀԿ-ի նախագահ Արտյոմ Հարությունյանը խոսեցին մրցույթի ստեղծման պատմության, կարեւորության, մեր համայնքի եւ երկրի մշակութային կյանքում ունեցած դերակատարման եւ մրցույթի տեսլականի մասին:
Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հանձնեց հատուկ մրցանակ Ուկրաինայի Օդեսա քաղաքի երաժշտական դպրոցի սան Սոնա Մարկոսյանին՝ հույս հայտնելով, որ մի օր աշխարհում բոլոր զենքերը կլռեն երաժշտության առաջ:

Լուսանկարներ

Նորություններ