Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանն ընդունել է միջազգային գիտական ծրագրի մասնակից Նարե Ղաբաղյանին եւ համակարգող ուսուցիչ Անահիտ Հովագիմյանին

Կրթություն
30.06.2024

Լեհաստանի «Կոպեռնիկոսի գիտական կենտրոնի» հրավերով Վարշավա քաղաքում հունիսի 13-17-ն անցկացված գիտական ծրագրին Հայաստանից մասնակցել են 4 պատանի հետազոտողներ, որոնց թվում էր մեր համաքաղաքացի Նարե Ղաբաղյանը:
Ծրագիրն իրականացվում է «Պատանի հետազոտողների ակումբներ-Հայաստան» ծրագրի շրջանակում եւ «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» աջակցությամբ:
Նարեի գիտական հետազոտությունը եղել է «Ֆոտոսինթեզի արդյունավետությունը սոդայաջրի կիրառման պայմաններում» թեմայով:
Համայնքի ղեկավարը շնորհավորել է Նարեին եւ տիկին Անահիտ Հովագիմյանին յուրահատուկ հաջողության համար, պատրաստակամություն հայտնել աջակցելու ուսման հետագա ճանապարհին, հույս հայտնել, որ գիտելիքն ու փորձը կկիրառվեն ի նպաստ մեր երկրի եւ համայնքի զարգացման: Համայնքի ղեկավարը շնորհակալագիր է հանձնել Նարե Ղաբաղյանին ուսման մեջ գրանցած նշանակալի հաջողության համար, իսկ տիկին Անահիտ Հովագիմյանին՝ խելացի ու բանիմաց սերունդ կրթելու եւ դաստիարակելու գործում անմնացորդ նվիրման եւ իր սանի գրանցած հաջողությունների համար։
Նարեն այս տարի է ավարտել Էօրնեկեան հանրակրթական դպրոցը, ուսումը շարունակում է Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:

Լուսանկարներ

Նորություններ