Իսի լե Մուլինո փողոցում մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները

Improvement
28.06.2024

Այս փողոցում նախատեսվում է մայթերի բարեկարգման, եզրաքարերի տեղադրման, ծառերի բնաբաժակների վերականգնման եւ անհրաժեշտ հատվածներում ավելացման, նոր ծառերի տնկման աշխատանքների իրականացում, ասֆալտապատում:
Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, համայնքապետարանի «Բարեկարգում տնօրինության» տնօրեն Մամիկոն Աբրահամյանը եւ աշխատանքներ իրականացնող ընկերության աշխատակիցները շրջայց են կատարել փողոցում, քննարկել սպասվող աշխատանքները, կատարվելիք փոփոխությունները:
Իսի լե Մուլինոն Էջմիածնի գլխավոր փողոցներից մեկն է, որտեղ գտնվում են հատուկ նշանակության կառույցներ: Այն նաեւ ներգնա եւ արտագնա զբոսաշրջության առումով ունի կարեւոր նշանակություն համայնքի համար. այս փողոցով է անցնում Սուրբ Գայանե վանք տանող ճանապարհը:

Photos

News