Մեկնարկեց 2024 թվականի ամառային զորակոչը

Other
26.06.2024

Սարդարապատի հուշահամալիրում հանդիսավոր միջոցառմամբ մեկնարկեց ամառային զորակոչը, որին ներկա էին Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավարի տեղակալ Արսեն Պետրոսյանը, համայնքների ղեկավարներ, ուժային կառույցների ղեկավարներ:
Միջոցառումը մեկնարկեց տերունական աղոթքով եւ ծաղկեդրմամբ:
Օրհնության կարգ կատարեց թեմակալ առաջնորդ Սիոն Սրբազանը՝ իր աղոթքում խաղաղություն հայցելով մեր երկրի եւ անվտանգ ծառայություն՝ բոլոր զինվորների համար:
Վաղարշապատ համայնքի ղեկավարի տեղակալ Արսեն Պետրոսյանը բարի ծառայություն մաղթեց նորակոչիկներին, նշեց, որ հայրենիքի պաշտպանությունը սրբազան առաքելություն է, որին այսօր մեկնում են մեր որդիները, եւ որ բոլորս ունենք մի նպատակ՝ հզորացնել եւ շենացնել մեր պետությունը, մեր սերունդներին փոխանցել ամուր եւ հզոր հայրենիք:
Նորակոչիկները զինվորական կենտրոնական հավաքակայան մեկնեցին բարձր տրամադրությամբ եւ հայրենիքի սահմանները պաշտպանելու վեհ գիտակցումով:
Բարի ծառայություն ենք մաղթում նորակոչիկներին եւ բոլոր զինծառայողներին:

Photos

News