Հունիսի 21-ը նշվում է որպես բուժաշխատողների օր։
Օրվա խորհրդով Վաղարշապատի պատմազգագրական թանգարանում կայացավ միջոցառում եւ արխիվային նյութերի ցուցադրության բացում, որին հրավիրված էին մեր համայնքում գործող բուժհաստատությունների աշխատակիցները։
Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը բարձր գնահատեց բուժաշխատողների կատարած ամենօրյա աշխատանքը՝ շեշտելով, որ բժշկության ոլորտում աշխատանքը առաքելություն է, նվիրում եւ ջանք պահանջող ապրելակերպ։
Թանգարանի տնօրեն Անժելա Թադեւոսյանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց կատարեցին թանգարանում, ծանոթացան ժամանակավոր ցուցադրությանը եւ հիմնական ցուցանմուշներին։
Երաժշտական կատարումներով հանդես եկավ Կոմիտասի անվան մշակույթի պալատի «Վաղարշապատ» ժողովրդական գործիքների անսամբլը։