Հուլիսի 1-ից կարգելվի 15 տոննա եւ ավելի մեծ բեռնվածությամբ տրանսպորտային միջոցների մուտքը Էջմիածին

Բարեկարգում
26.06.2024

Հուլիսի մեկից կարգելվի մեծ բեռնվածությամբ բեռնատարների երթեւեկը Էջմիածնում: 15 տոննան առավելագույն բեռի զանգվածն է, որը հնարավոր է տեղափոխել:
Ճանապարհային ոստիկանության հետ համագործակցությամբ այսօր մեկնարկել են փողոցների` ճանապարհային նշաններով կահավորման աշխատանքները:
Որոշման համար հիմք են ծառայել քաղաքի բեռնաթափումը, ճանապարհների թողունակության սահմանափակումը եւ հանգամանքը, որ ծանր բեռնատարները վնաս են պատճառում քաղաքի հիմնանորգված փողոցներին, քայքայում են ասֆալտաշերտը:
Տուգանքներից խուսափելու համար, վարորդներին հորդորում ենք հետեւել ճանապարհային նշաններին:

Նորություններ