Մանուկների եւս մեկ սերունդ ճանպարհեցինք դպրոց: Մանկապարտեզում ձեռք բերած տարիքին համապատասխան գիտելիքների պաշարով հարսատացած երեխաները հրաժեշտ տվեցին մանկապարտեզներին միջոցառումներով, որը վերջին քննություն էր ինչպես փոքրիկների, այնպես էլ դաստիարակների համար՝ ծնողներին ներկայացնելու տարիների աշխատանքի վերջնարդյունքը:
Կազմակերպվել էին տարաբնույթ բեմականացումներ՝ հագեցած երգով, պարով, թատերական ելույթներով:
Միջոցառումներին ներկա են գտնվել համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, համայնքապետարանի կրթության եւ մշակույթի բաժնի պետ Լիլիթ Հակոբյանը:
Համայնքի ղեկավարը շնորհավորել է փոքրիկներին եւ մանկապարտեզների աշխատակազմերին, երեխաներին է հանձնել ավարտական վկայականները եւ փոքրիկ նվերներ, որ հետագա ուսման գործում կօգնի նրանց:
Այս տարի համայնքապատկան մանկապարտեզներն ավարտել է 365 սան:
Բարի երթ ենք մաղթում մեր փոքրիկներին: