Մաշտոց 10 եւ 12 շենքերի բակը պատրաստ է ասֆալտապատման եւ բարեկարգման

Բարեկարգում
05.06.2024

Շուրջ երկու ամիս տեւած մեծածավալ աշխատանքների ընթացքում շենքերի բակն ազատվել է ապօրինի կցակառույցներից, ավտոտնակներից, այլ շինություններից:
Այնուհետեւ ամբողջությամբ փոխվել է այս շենքերը սպասարկող կոյուղագիծը, կատարվել են ասֆալտապատման նախապատրաստական բոլոր աշխատանքները:
Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը եւ համայնքապետարանի «Բարեկարգում տնօրինության» պետ Մամիկոն Աբրահամյանն այսօր շրջայց են կատարել շենքերի բակում, քննարկել կատարված եւ սպասվող աշխատանքները:
Ասֆալտապատման հիմնական աշխատանքները կմեկնարկեն վաղը, ինչին կհաջորդի կանաչ գոտիների առանձնացման, խաղային հատվածի կառուցման աշխատանքները:
Համայնքի բնակիչների համընդհանուր շահը մշտապես եղել եւ շարունակում է մնալ համայնքապետարանի որդեգրած գլխավոր քաղաքականությունը: Հանրային տարածքները պետք է ծառայեն հանրային շահին:

Լուսանկարներ

Նորություններ