Եղիշե Թադեւոսյանի անվան գեղարվեստի դպրոցում ամփոփվեց ուսումնական տարին

Կրթություն
04.06.2024

Հ. Հովհաննիսյանի տուն-թանգարանի բակում տեղի ունեցավ գեղարվետի դպրոցի շրջանավարտ սաների վկայականների հանձնման արարողությունը, որն ուղեկցվեց աշխատանքների հաշվետու ցուցահանդեսով:
Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հանձնեց սաների ավարտական վկայականները, ծանոթացավ ցուցադրվող աշխատանքներին:
Համայնքի ղեկավարը կարեւորեց արվեստի դերը պատանիների աշխարհընկալման, մտահորիզոնի ընդլայնման գործում, հույս հայտնեց, որ դպրոցն ավարտած շատ աշակերտներ հետագայում կդառնան արվեստի վառ ներկայացուցիչներ եւ իրենց տաղանդն ու կարողությունները կօգտագործեն ի նպաստ համայնքի։

Լուսանկարներ

Նորություններ